Իմ ուսումնական պլանը

Ի՞նչ է հանրակրթություն, ի՞նչ կփոփոխեիք:
Հանրակրթությունը հանրության,(մարդկության) համար կազմակերպվող կրթությունն է:Ես կուզենայի, որ հանրակրթության բոլոր դպրոցներում  ավելանան հայրենագիտական ճամփորդությունները, արշավները:

Ընտրությայամբ ընտրած դասընթացի անվանումը, ինչո՞ւ եք ընտրել, ինչը կփոխեիք:
 Ընտրությամբ գործունեության առարկան ընտրել եմ Robotix-ը,որովհետև ուզում եմ սովորել ռոբոտներ կառուցել:

Մարզական ակումբ: Ո՞ր ակումբն եք ընտրել, ինչո՞ւ, ի՞նչ կփոխեիք:
Մարզական ակումբներից ես ընտրել եմ բասկետբոլը,որովհետև ցանկանում եմ եմ առողջ ու բարձրահասակ լինել,չէի փոխի:

Ինքնակրթություն: Ինչպես եք կազմակերպում ձեր ինքնկրթությունը, ի՞նչ ժամանակահատված է ներառում:
Ինձ շատ հետաքրքրում է կենդանական աշխարհը,հանգստյան օրերին կարդում եմ կենդանիների մասին գրքեր:

Տնային աշխատանք: Ի՞նչ ժամանակահատված է ներառում, ինչ կփոփոխեիք: Տնային հանձնարարությունը ինչ բնույթ պետք է կրի:
Տնային աշխատանքները օրվա սովորածը նորից տանը կրկնելու և չմոռանալու համար են:Ես դրանք սիրով եմ կատարում,որովհետև այդքան էլ շատ չեն լինում:Ճիշտ է  հաճախում եմ կարատեի դասընթացների,այդ օրերին ավելի ուշ եմ ավարտում տնային աշխատանքներս,բայց միևնույն է հասցնում եմ և հաջորդ օրը պատրաստված գնում եմ դպրոց:


Ինչ փոփոխություն կկրի ձեր ուսումնական պլանը 2014-2015  ուսումնական տարում:

Նոր ուսումնական տարում կարծում եմ կավելանան նոր օտար լեզուներ:

Комментариев нет:

Отправить комментарий