Մենք ընկեր Հարությունյանի հետ հինգերորդ դասարանցիներով գնացել էինք Թալինի շրջանի ներքին Բազմաբերդ գյուղ:Այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք:Խաղեր խաղացինք, ճանապարհին երգեցինք, ուրախացանք:Իսկ հետո սկսեցինք մարդկանց գրքեր բաժանել,նաև խանութներ մտանք,նրանց էլ գրքեր բաժանեցինք:Երբ հասանք գյուղ, մեր պայուսակները թողեցինք Խաչիկի հորեղբոր տանը և սկսեցինք գյուղով շրջել նկարել բնությունը:Այնտեղ այգում շատ գեղեցիկ ծառեր կային:Նաև երկու խոզ կար շատ մեծ:Երբ մենք դուռը բացեցինք, նրանք ուզում էին մեր վրա հարձակվել,բայց մենք փախանք և դուռը փակեցին:Իսկ հետո պայուսակները վերցրեցինք և գնացինք Կաքավաձոր:Այնտեղ եկեղեցի մտանք,աղոթեցինք, <<Հայր մերը>> ասացինք և ետ վերադարձանք գյուղ:Ճանապարը ետ գալուց շատ հարդ էր:Իսկ հետո անձրև եկավ և մենք մտանք տուն:Տանը մեր հացը կերանք ու սկսեցինք մի խաղ խաղալ,որից հետո մեծ տպավորություններով վերադարձանք քաղաք:


Комментариев нет:
Отправить комментарий